Թրամփը հրապարակել է հնդկական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից սահմանվող մաքսատուրքերի չափը
ԱՄՆ
Վաշինգտոնը մտադիր է 25% ներմուծման մաքսատուրք սահմանել Միացյալ Նահանգներ մատակարարվող հնդկական ապրանքների վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդել է CNN-ը։
Շոտլանդիայից Միացյալ Նահանգներ թռչող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ-Հնդկաստան առևտրային համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ Նա նշել է, որ Հնդկաստանը լավ բարեկամ է, բայց դա չի խանգարել նրան մաքսատուրքեր սահմանել, որոնք գրեթե ցանկացած այլ երկրից բարձր էին։ Սակայն այժմ, Թրամփի խոսքով, Վաշինգտոնում ինքն է իշխանության գլուխ, և Միացյալ Նահանգները այլևս չի կարող այսպես գործել։
«Հետևաբար, Հնդկաստանը կվճարի 25% մաքսատուրք»,-ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)