«Սրբազան պայքար» շարժման աջակիցներն ազատ են արձակվել
Հասարակություն
«Սրբազան պայքար» շարժման աջակիցներն ազատ են արձակվել, այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՆԳՆ-ից։
«ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 172․2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ժամը 8․55 պարեկային ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել երեք անձի։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բերման են ենթարկվել «Սրբազան պայքար» շարժման՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցներ Արթուր Դեմիրճյանը, Լուսինե Գրիգորյանն ու Հովնաթան Դեմիրճյանը։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել