Թրամփը ուկրաինացի փախստականներին թույլ կտա մնալ ԱՄՆ-ում
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է թույլ տալ ԱՄՆ ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին մնալ երկրում մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ուկրաինացիներին ապաստան կտրամադրվի, ամերիկացի առաջնորդն ասել է. «Այո: Ես հավատում եմ, որ մենք դա կանենք»:
Քաղաքական գործչի խոսքով՝ շատ ուկրաինացի քաղաքացիներ են մեկնում Միացյալ Նահանգներ, և ամերիկյան իշխանությունները «աշխատում են նրանց հետ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)