Հայազգի բժիշկը Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ բարեհաջող ընդունել է երեխայի ծնունդը
Այլ
Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը առողջ դուստր է ունեցել։ Չնայած ծայրահեղ պայմաններին, բժշկական անձնակազմը ցուցաբերել է բարձրագույն պրոֆեսիոնալիզմ և քաջություն։ Այս մասին հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։
Ծնարանում են եղել մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ադամյանը, 14-ամյա ծննդկանը, նրա մայրը և անեսթեզիոլոգը: Բժիշկները երկրաշարժի ժամանակ հանգստացրել են վախեցած աղջկան և օգնել նրան անվտանգ ծննդաբերել։ Տեղական ժամանակով ժամը 12:20-ին ծնվել է 2950 գրամ քաշով առողջ աղջիկ, որին անվանակոչել են Էվելինա։ Ընտանիքը նախատեսում է դիմել տեղական իշխանություններին՝ բժիշկներին պետական մրցանակի առաջադրելու համար՝ իրենց քաջության և պրոֆեսիոնալիզմի համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)