Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի ԶՈւ ուսումնական կենտրոնին Կիևի մերձակայքում
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնին՝ Չեռնիգովի մարզի Դեսնա բնակավայրում, որը գտնվում է Կիևից ոչ հեռու։ Այս մասին հաղորդում է Telegram-ալիք «Южный рубеж»-ը։
Հաղորդման համաձայն՝ հարվածի թիրախն է եղել 169-րդ ուսումնական կենտրոնի կազմում գործող մարտավարական-բատալիոնային խմբի ճամբարը, որը տեղակայված էր Դեսնայի ռազմական ուսումնական տարածքում։ Հարվածը իրականացվել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգից։
Տեղեկության համաձայն՝ հարվածը եղել է նպատակային՝ ուղղված ԶՈւ հատուկ պատրաստման ստորաբաժանման ճամբարին, սակայն Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները դեռ չեն արձագանքել միջադեպին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)