Զախարովան զգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին
Քաղաքական
ՆԱՏՕ-ն առաջին տարին չէ, որ փորձում է կառչել և ամրապնդվել Հարավային Կովկասում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին հրապարակումները:
Նրա խոսքով՝ դաշինքի նպատակը ակնհայտ է՝ օգտագործել տարածաշրջանի երկրների ներուժն ու ռեսուրսները՝ ի շահ Արևմուտքի: Հատկապես՝ Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայության համատեքստում:
«Նրանց հետխորհրդային տարածքում հավասար հարաբերություններ պետք չեն, նրանց պետք է վերցնել ռեսուրսներ, երկրներին միմյանց դեմ հանել, ամեն ինչ այրել և վարվել ինչպես տիպիկ գաղութարարներ, իմպերիալիստներ: Մենք հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, գիտակցում են իրավիճակը սրելու, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու ռիսկերը: Բոլորը գիտեն, թե ինչով է դա ավարտվում», - ասել է Զախարովան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)