Սարիկ Մինասյանն արդեն համաձայնել է ղեկավարել Գյումրու ՀԷՑ-ը. ԶԼՄ
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք, Euromedia24.com-ի տեղեկություններով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատել է ընկերության Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանին։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի նոր տնօրեն են ուզում նշանակել ՔՊ-ական ավագանու անդամ Սարիկ Մինասյանին, որը ավագանու ընտրություններում գլխավորում էր իշխող ուժի ցուցակը:
ArmLur.am-ի տեղեկություններով` Սարիկ Մինասյանն արդեն համաձայնել է ղեկավարել Գյումրու ՀԷՑ-ը:
Նշենք, որ լրատվամիջոցների հետ զրույցում Սարիկ Մինասյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով «Չէ, չեն նշանակում, որ նշանակեն՝ ես պաշտոնապես կհայտարարեմ, կիմանաք»։
ԶԼՄ–ն ավելի վաղ գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանն ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)