Կինը ստիպել է երեխային ուտել հատակից՝ հայտնվելով տեսախցիկների առջև
Հասարակություն
Ռուսաստանի Տյումեն քաղաքի բնակչուհին ստիպել է իր ընկերուհու դստրին ուտել հատակից։ Դեպքը հայտնվել է տեսախցիկների տեսադաշտում և հրապարակվել է Readovka Telegram ալիքում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես կինը ստիպում է երեխային ծնկի իջնել և ուտել հատակից՝ միաժամանակ հարվածելով նրան դեմքին։ Ըստ աղբյուրի՝ երեխան ժամանակավորապես մնացել է կնոջ խնամքի տակ, քանի որ մայրը խնդրել է հետևել նրան։ Նշվում է, որ երկու կանայք էլ կախվածություն ունեն արգելված նյութերից։
Ավելի վաղ տեսանկարահանվել էր նաև Ինգուշեթիայի բնակիչը, որը գլխիվայր բարձացրել էր երեխային և քարշ էր տալիս նրան մի ոտքից՝ կախվող կամրջի վրայով։ Նա նաև երեխային սուզել էր լեռնային գետը։ Դեպքի առնչությամբ սկսվել է քննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)