Արագածոտնի մարզպետը մասնակցել է Լենինգրադի մարզի կազմավորման 98֊ամյակի միջոցառումներին
Քաղաքական
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է Լենինգրադի մարզի կազմավորման 98֊ամյակի միջոցառումներին։
«Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում այսօր տեղի են ունեցել Լենինգրադի մարզի կազմավորման օրվան նվիրված միջոցառումներ, որոնք մեկնարկել են Հայրենական պատերազմի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանից։
Մարզպետի աշխատակազմի պատվիրակությունով Լենինգրադի մարզի ղեկավարության հետ ծաղիկներ ենք խոնարհել, ապա մասնակից դարձել մշակութային միջոցառումների։
Շնորհավորելով տեղացիներին` նշել եմ,որ առաջին անգամ եմ մասնակցում Լենինգրադի օրվան նվիրված միջոցառմանը և մարզին մաղթել բարօրություն ու շարունակական զարգացում։
Միջոցառման շրջանակում հարցազրույց եմ տվել նաև տեղական լրատվամիջոցներին` ներկայացնելով իմ տպավորությունները։
Միջոցառումներն ամփոփվել են Լենինգրադի օրվան նվիրված պաշտոնական հանդիպմամբ, որը կայացել է Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորությամբ` ՌԴ պետական այրերի մասնակցությամբ»,– Ֆեյսբուքի իր էջում հայտնել է մարզպետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ