32–ամյա կինը որոշել է կրկնել հայտնի թրենդը և կոտրել է ողնաշարը
Այլ
Եկատերինբուրգում 32-ամյա երիտասարդ մայրը որոշել է կրկնել Նիքի Մինաժի տեսահոլովակից հայտնի թրենդը և կոտրել է ողնաշարը։ Այս մասին հայտնել է SHOT տելեգրամյան ալիքը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ մոտ երկու ամիս առաջ որդի լույս աշխարհ բերած կինը որոշել է կրկնել Նիքի Մինաժի երգի հայտնի թրենդը։ Նա փորձել է բարձրակրունկ կոշիկով մեկ ոտքի վրա կանգնել մանկական կաթնախառնուրդով տարայի վրա՝ պահպանելով հավասարակշռությունը։ Նշվում է, որ գործընթացը նկարահանել է նրա ընկերուհին։ Արդյունքում կինը կորցրել է հավասարակշռությունը և ընկել է սեղանից։
Հիվանդանոցում կնոջը ախտորոշվել է ողնաշարի կոտրվածք։ Չնայածոր վնասվածքը բարդ չէ, նա ստիպված կլինի կորսետ կրել երեք ամիս, այդ թվում՝ տանը և մեքենա վարելիս։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ