Սոչիի վրա ԱԹՍ–ների հարձակման հետևանքով դեպի Երևան չվերթներ են հետաձգվել (տեսանյութ)
ՀասարակությունՍոչիի Ադլերի շրջանի նավթամբարում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով։ Սոչիի օդանավակայանում հետաձգվել է 26 չվերթ, 5 ինքնաթիռ վերադարձել է պահուստային օդանավակայաններից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Զվարթնոց» օդանավակայանի կայքէջի առցանց չվացուցակի համաձայն՝ ուշացում է նշված «Red Wings» և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների թե՛ Սոչի-Երևան, թե՛ Երևան-Սոչի չվերթերի համար։
Բացի այդ, ուշացում է ցույց տալիս նաև «Ural Airlines»-ի Մոսկվա-Երևան և «Աերոֆլոտ»-ի Սանկտ Պետերբուրգ-Երևան թռիչքների համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ