Թրամփը հայտնել է՝ երբ է Ուիթքոֆը մեկնելու Ռուսաստան
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը այս շաբաթվա կեսերին կայցելի Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի նախագահի խոսքով՝ Ուիթքոֆի այցը նախատեսված է չորեքշաբթի կամ հինգշաբթի։
«Նա կենտրոնացած է Գազայի մարդասիրական իրավիճակի վրա, այդ թվում՝ սննդի մատակարարման վրա։ Ռուսական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել հանդիպման նկատմամբ», - բացատրել է Թրամփը։
Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը, Ուիթքոֆը պետք է ժամաներ Ռուսաստանի մայրաքաղաք անցյալ շաբաթվա վերջին, սակայն Թրամփի հատուկ դեսպանորդը չի այցելել Մոսկվա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)