ՀԿԵ-ի մեկօրյա անվճար երթևեկության ակցիայից օգտվել է ավելի քան 5 հազար քաղաքացի
Հասարակություն
Օգոստոսի 3-ին՝ Երկաթուղայինի օրը, Հարավկովկասյան երկաթուղու քաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկության հնարավորությունից օգտվել է 5206 ուղևոր։ Այս մասին հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
«Ամենապահանջված երթուղիները եղել են Երևանից Գյումրի և Սևանա լճի ուղղությամբ։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի, մեկնել է ավելի քան 3 000 ուղևոր, իսկ Սևանի լողափեր՝ 1 500 մարդ»,–ասվում է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ։
Ընկերությունից նշում են, որ ՀԿԵ-ն իր մասնագիտական տոնի օրը քաղաքային էլեկտրագնացքներում անվճար երթևեկության ակցիա էկազմակերպում ամեն տարի։
Այս տարի ակցիան գործել է բոլոր էլեկտրագնացքներում` բացառությամբ Երևան-Գյումրի արագընթաց գնացքների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)