Պաշտոնական Երևանը խնդրանքով դիմել է Մոսկվային․ ՌԴ կառավարությունը հանձնարարական է տվել
Քաղաքական
Հայաստանի կառավարության խնդրանքով Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները», – լրագրողներին ասել է Օվերչուկը։
Նշենք, որ Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության տվյալներով՝ հուլիսի 31-ի ժամը 18:40-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 6:40-ը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը ժամանակավորապես արգելվել է Վրացական ռազմական ճանապարհով՝ սելավի վտանգի պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)