ԱՄՆ-ն ՀՕՊ նոր ռազմավարություն կներկայացնի
ԱՄՆ
ԱՄՆ բանակը պատրաստվում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության նոր ռազմավարություն ներկայացնել մինչև 2040 թվականը՝ հաշվի առնելով Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները: Այս մասին հայտնում է Defense News-ը։
ԱՄՆ գեներալ-լեյտենանտ Շոն Գեյնիի խոսքով՝ փաստաթուղթը պատրաստ կլինի մինչև հոկտեմբեր:
Զինվորականի խոսքով՝ ամերիկյան բանակը նախատեսում է առաջիկա ութ տարիների ընթացքում 30 տոկոսով ավելացնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության իր ներուժը: Վերջինս նշել է՝ նոր ռազմավարությունը շեշտը կդրվի հրթիռային սպառնալիքը վերացնելու ունակության վրա:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի