Ինչ վիճակում են Երևանում մեքենայի պայթյունից տուժածները. Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել
Արտակարգ Պատահար
ՀՀ առողջապահության նախարարությունը Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից տուժածների վիճակի մասին մանրամասներ է հայտնել:
«6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»:
Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր:
1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 5 վիրավորից 3-ը երեխա է:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի