Մայրն ու ուսուցիչը փորձել են գողանալ քննության նյութերը՝ գերազանցիկին օգնելու համար
Հասարակություն
Հարավային Կորեայում դպրոցական գերազանցիկի մայրը և նրա ռեպետիտորը փորձել են գողանալ քննության հարցաշարերը՝ աղջկան բարձր գնահատական ապահովելու նպատակով։ Oddity Central-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ին, Անդոն քաղաքում։
31-ամյա նախկին ուսուցչուհին գիշերով մուտք է գործել դպրոց՝ օգտագործելով համակարգում պահպանված մատնահետքը։ Նրա հետ եղել է 48-ամյա կինը՝ գերազանցիկ աշակերտուհու մայրը։ Տեսախցիկներն արձանագրել են նրանց փորձը, իսկ ոստիկանությունը բռնել է գողության պահին։
Հետաքննությամբ պարզվել է, որ ուսուցչուհին նախկինում ևս առնվազն յոթ անգամ ներթափանցել է դպրոց՝ ստանալով շուրջ 108 հազար ռուբլու համարժեք վճար յուրաքանչյուր քննաշրջանի համար։ Արդյունքում աշակերտուհու բոլոր գնահատականները չեղարկվել են, իսկ նա հեռացվել է դպրոցից։ Կնոջը մեղադրում են ապօրինի մուտքի և կոռուպցիայի մեջ։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի