ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը․ Ռուբիո
ԱՄՆ
Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա կատարած այցի արդյունքներով ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ՝ ինչ պայմաններով է Ռուսաստանը պատրաստ ռազմական գործողությունների ավարտին: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է The Independent-ը։
Պետդեպարտամենտի ղեկավարի կարծիքով, հնարավոր է՝ ԱՄՆ գործող վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր առաջին անգամ Վաշինգտոնն ունի կոնկրետ օրինակներ՝ ինչ կարող է խնդրել Ռուսաստանը, որպեսզի վերջ դնի պատերազմին:
«Մենք պետք է ՌԴ-ի պահանջները համեմատենք նրա հետ, ինչին պատրաստ են համաձայնել ուկրաինացիներն ու մեր եվրոպացի դաշնակիցները», - նշել Է պետքարտուղարը: Ռուբիոյի խոսքով՝ հակամարտության կարգավորման գործում առանցքային դեր կխաղան «տարածքային հարցերը»:


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի