ԱՄՆ-ում զինծառայողը ձերբակալվել Է Ռուսաստանի օգտին լրտեսության համար
ԱՄՆ
ԱՄՆ-ում ձերբակալվել է տեխասցի զինծառայող Թեյլոր Ադամ Լին՝ Ռուսաստանին «ազգային պաշտպանության մասին տեղեկատվություն փոխանցելու» մեղադրանքով, հայտնել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը, գրում է CBS News-ը:
Հաղորդվում է՝ մեղադրյալը փորձել է գաղտնի տեղեկատվություն փոխանցել ազգային պաշտպանության մասին, որը վերաբերում է M1A2 Abrams տանկի շահագործմանը: Հետաքննությունը ցույց է տվել, որ Լին, փորձել է ամերիկյան տանկերի խոցելիության մասին տվյալներ փոխանցել անձի՝ ում նա համարել է ռուսական հետախուզության սպա՝ Ռուսաստանի քաղաքացիության դիմաց:
Ըստ դատական փաստաթղթերի՝ վերջինս անձնական հանդիպման ժամանակ այդ մարդուն փոխանցել է կրիչ՝ լի փաստաթղթերով և տեղեկություններով: Փաստաթղթերից մի քանիսը պարունակում էին տվյալներ, որոնց տրամադրման համար Լին թույլտվություն չի ունեցել։


















































Ամենադիտված
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի