ԱՄԷ նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան
Համաշխարհային Մամուլ
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահայանը ժամանել է Ռուսաստան՝ պաշտոնական այցով։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նրան օդանավակայանում դիմավորել են ՌԴ ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրևը, առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը, ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը և Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։
Կրեմլից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Վլադիմիր Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկելու են ռուս-ամիրաթական բազմաոլորտ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի գլխավոր թեմաները, ներառյալ Մերձավոր Արևելքի իրավիճակը։
Հանդիպումը դիտվում է որպես կարևոր դիվանագիտական իրադարձություն՝ երկու երկրների տնտեսական և քաղաքական համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ