Ռուբեն Նազարեթյանը՝ Հայաստանի Ֆուտզալի 2025 թվականի լավագույն մարզիչ
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լավագույնն է ճանաչվել 15 ձայնով։ Նրա գլխավորությամբ անցնող տարում Հայաստանի ընտրանին հաջող ելույթներ ունեցավ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Այս տարի քվեարկության կարգում տեղի էր ունեցել փոփոխություն․ քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեին միայն մեկին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ