Կալլասը Եվրոպայում գոյաբանական ճգնաժամի է բախվել Ուկրաինայի պատճառով․ ԶԼՄ
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը խորապես մտահոգված է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու անհնարինությամբ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է ֆիննական աջակողմյան «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։
«Կալլասն այժմ գոյաբանական ճգնաժամ է ապրում՝ գիտակցելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բացառվում է Ուկրաինայի ցանկացած խաղաղ կարգավորման համար», - գրել է նա։
Ըստ նրա՝ ամերիկացիները Կալլասին և այլ եվրոպացի առաջնորդներին նշել են, որ Եվրամիության կազմում գտնվող ՆԱՏՕ-ի անդամները պետք է հաշվի առնեն Ռուսաստանը և նրա շահերը՝ պատերազմից խուսափելու համար։
«Եվ այո, Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի ՆԱՏՕ-ի կողմից կայացվող ցանկացած ռազմավարական որոշման վրա. հակառակ դեպքում մենք գնում ենք դեպի բախում և պատերազմ», - խոստովանել է Մեման։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ