Ռուսաստանը ուրախ կլինի օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին․ ՌԴ ԱԳՆ
Քաղաքական
Ռուսաստանը ուրախ կլինի հյուրընկալել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով՝ Բաքուն և Երևանը վերջերս երկխոսություն են վարում հիմնականում առանց միջնորդների։ Դիվանագետը նաև հիշեցրել է, որ երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։
«Հաշվի առնելով ռուսական կողմի և անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, մենք ուրախ կլինեինք հյուրընկալել մեր գործընկերներին մեր հարթակում՝ վերջնական փաստաթուղթը ստորագրելու համար», եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ