ԱՄՆ-ն Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել․ Telegraph
Համաշխարհային Մամուլ
Վաշինգտոնը ճնշում է գործադրում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վրա՝ ԱՄՆ անվտանգության երաշխիքներն ընդունելու համար, հակառակ դեպքում Կիևը կզրկվի դրանցից։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Հրապարակման հեղինակների խոսքով՝ Միացյալ Նահանգները 5-րդ հոդվածի առաջարկվող երաշխիքները համարում է «պլատինե չափանիշ»։
ԱՄՆ նախագահի վարչակազմի մի աղբյուր նշել է, որ առաջարկը «Ուկրաինայի և Եվրոպայի համար մինչ օրս ամենամեծ հաղթանակն է» խաղաղության բանակցություններում։
Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանը, հավանաբար, չի համաձայնի դրան, քանի որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը գլխավոր գործոն է։
«Այնուամենայնիվ, նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է համոզել Ռուսաստանին ընդունել 5-րդ հոդվածին նման երաշխիքներ», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ