Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք փաստաթուղթը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը․ ԱՄՆ պետքարտուղար
Քաղաքական
Փաստաթուղթը, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը, կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Ինչ վերաբերում է խաղաղության ավելի լայն օրակարգին, նախագահը վճռական է խաղաղության հասնելու հարցում և ձգտում է լինել խաղաղության նախագահ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, մենք օգոստոսի 8-ին այստեղ կլինենք՝ ստորագրելու համաձայնագիր, որը կլինի խաղաղության պայմանագրի սկիզբը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:20 -ին Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպում, 00:00-ին՝ Եռակողմ հանդիպում:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)