Ռուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Հալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ում Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարող Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) 200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ 

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ոչ միայն դիվանագիտական փաստաթուղթ է, այլև արժեքային հռչակագիր. ՀՀ նախագահ

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հռչակագրի ստորագրման առթիվ։

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգարժան գործընկերներ և բարեկամներ,

Օգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։

Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։

Այս քայլը վկայում է, որ քաղաքական կամքը, հավատը և տեսլականը կարող են վերափոխել իրականությունը։ Այն հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքի անշեղ հարգանքի վրա։

Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը ոչ միայն դիվանագիտական փաստաթուղթ է, այլև արժեքային հռչակագիր՝ հանուն տարածաշրջանի անվտանգության, կայունության և բարեկեցության։ Այն ուղերձ է մեր ժողովուրդներին և ապագա սերունդներին, որ խաղաղ գոյակցությունը հնարավոր է, եթե առաջնորդվում ենք վստահությամբ, փոխըմբռնմամբ և ընդհանուր բարօրության ձգտումով։

Հայաստանը հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ շարունակելու կառուցել վստահության կամուրջներ, վերականգնել տնտեսական, մշակութային և մարդկային կապերը, ստեղծել միջավայր, որտեղ մրցակցությունը փոխարինվում է համագործակցությամբ, իսկ հակադրությունը՝ համատեղ առաջընթացով։

Այսօր մենք անցում ենք կատարում ոչ միայն նոր քաղաքական էջի, այլև նոր մտածողության։ Մենք ապացուցում ենք, որ խաղաղությունը պարզապես պայմանագիր չէ, այլ համարձակ ընտրություն՝ հանուն կյանքի, հանուն ապագայի, հանուն մարդկային արժանապատվության։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետին, կառավարությանը, բանակցային գործընթացում ներգրավված բոլոր անհատներին՝ ովքեր իրենց պատասխանատվությամբ, համբերատարությամբ ու անխոնջ աշխատանքով նպաստեցին այս կարևոր ձեռնարկի կյանքի կոչմանը։ Նրանց համարձակությունը, վճռականությունն ու քաղաքական կամքը կարևոր դեր ունեցան խաղաղության հաստատման ճանապարհին առաջ շարժվելու գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն պետություններին, միջազգային գործընկերներին և անհատներին, ովքեր իրենց հետևողական և անկեղծ ջանքերով աջակցեցին այս կարևորագույն գործընթացին։ Այս ուղին հեշտ չի լինելու, բայց միասին մենք կարող ենք այն անցնել և իրականություն դարձնել խաղաղության գաղափարը»,- ասված է ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆինլանդիայի նախագահը «աջակցել է» Wildberries-ի պահեստների վրա հարվածներինՌուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters Շոլցին գինու օգնությամբ են համոզել համաձայնել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությանըԻնչով կզբաղվի Բերբոքը ՄԱԿ-ից հեռանալուց հետո․ ԶԼՄԳերմանիան կրկնապատկում է իր զորակազմը Կորեական թերակղզում՝ հասցնելով այն երկու զինվորի․ BildՄիացյալ Նահանգները չի միացել ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական հայտարարությանըՀալիձորում «Opel»-ը բախվել քարերին, հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող է Սմարթֆոնի հիշողությունն ազատելու անսպասելի միջոց է նշվելԹրամփը երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոնՄեքսիկան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ) «Լիդսի» և «Ռեյնջերսի» համասեփականատերը ձերբակալությունից հետո դատապարտվել է ԱՄՆ-ումԿանադան «պատասխան միջոցներ» է պատրաստել ԱՄՆ-ի դեմՁերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ Unilever-ը հրաժարվում է սննդի բիզնեսից և կենտրոնանում գեղեցկության ու խնամքի միջոցների վրաԼեհաստանին կասկածում են ուկրաինական տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու փորձի մեջՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան 3 պատճառ, թե ինչու «Չելսին» կարող է պայքարել Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար, և մեկը՝ չի կարողՈվ խափանեց Կանադայի հետ առևտրային համաձայնագիրը․ BloombergԵթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ) Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Ռուսաստանին և Ուկրաինային200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Զելենսկիի գրասենյակը կտրուկ է արձագանքել Քելլոգի՝ կանանց մոբիլիզացնելու կոչինՄասնագետը նշել է ժամային գոտու փոփոխությունից հետո քնի հետ կապվածԵս պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական «Օսվեյ» ինքնաթիռի նախագծի շուրջ տարաձայնությունների մասինՔոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ) Նյութափոխանակությունը բարելավող բնական մթերք է հայտնաբերվելՄակրոնը հայտարարել է «կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մասինՊայմանագրային զինծառայող է մահացել. ArmLur.amԿրեմլը պատասխանել է Ռուսաստանում զորահավաքի վերաբերյալ հարցինՀասմիկ Հակոբյանը՝ Քոչարյանի և որդու ձերբակալության մասին․ ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը (տեսանյութ) ԵՄ-ում մեկնաբանել են ռուսական ակտիվների ճակատագիրըՈստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվելՌուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆԼատվիայում նոր մանրամասներ են հայտնել Մոսկվա ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի մասինՓաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետՊեսկովը Ֆինլանդիայի նախագահին անվանել է «պատերազմի կուսակցության ականավոր ներկայացուցիչ»
Ամենադիտված