Պուտին–Թրամփ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Արևմուտքում
Քաղաքական
Իսպանական El Mundo պարբերականի տեղեկացմամբ՝ Եվրոպական միությունում անհանգստացած են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումով։
Հրապարակման տվյալներով՝ եվրոպական երկրները կրկին չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Նրանց մտահոգում է այն, որ Թրամփը կարող է համագործակցել Պուտինի հետ և ստիպել Վլադիմիր Զելենսկուն գնալ Կիևի համար ոչ շահավետ պայմանագրի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։ Կրեմլը հաստատել էր այդ տեղեկությունը։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարի խորհրդական Դեն Քոլդուելը հայտնել էր, որ Ուկրաինան և ԵՄ-ն ցանկանում են և կփորձեն խափանել այդ հանդիպումը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)