ՆԱՏՕ-ի երկիրը դատապարտել է Բրյանսկում Ուկրաինայի հարձակումը
Աշխարհ
Հունգարիան դատապարտում է Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածը Բրյանսկի մարզի «Դրուժբա» նավթամուղի ուղղությամբ: Այս մասին հայտնել Է երկրի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն X-ում։
«Հատկապես վրդովեցուցիչ է, որ Ուկրաինան կրկին հարձակվել է «Դրուժբա» նավթամուղի վրա, որը Հունգարիային նավթ է ապահովում և առանցքային դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության մեջ», - հայտնել է ԱԳՆ ղեկավարը:
Նա նշել է՝ Բուդապեշտն Ուկրաինային ապահովում է էլեկտրաէներգիայով, առանց որի երկիրը կհայտնվեր «չափազանց խոցելի վիճակում»: Այդ պատճառով, նշում է Սիյարտոն, Հունգարիան խնդրում է դադարեցնել Կիևի նման հարձակումները և հարգել իրենց երկրի շահերը։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է