Համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն․ ԵԽ նախագահ
Քաղաքական
Այս շաբաթ ես շատ դրական հեռախոսազրույցներ ունեցա նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի համար։
ԵՄ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել դրա իրականացմանն աջակցելուն և տարածաշրջանային կապն ամրապնդելուն, համայնքներին օգնելուն՝ հաղթահարել տարիներ տևած հակամարտությունը և շարժվել դեպի երկարատև խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,– գրել է նա։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է