«Ավելի բարձր է, քան բռնությամբ հայտնի վայրերում». Թրամփը գնահատել է Վաշինգտոնում հանցագործության մակարդակը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Վաշինգտոնում հանցագործության մակարդակն ավելի բարձր է, «քան բռնությամբ հայտնի վայրերում, ինչպիսիք են Մեխիկոն, Բոգոտան, Իսլամաբադը և Ադիս Աբեբան»։
Քաղաքական գործիչը, հղում անելով պաշտոնական վիճակագրությանը, պնդում է, որ Կոլումբիայի շրջանում, որտեղ գտնվում է քաղաքը, կյանքից անօրինական զրկանքով հանցագործությունների թիվը կրկնապատկվել է 10 տարվա ընթացքում։ «Եվ իրական իրավիճակը պետք է բազմաթիվ անգամներ ավելի վատ լինի», -կարծում է Թրամփը։
«Զինվորականները և մեր հիանալի ոստիկանությունը կազատագրեն այս քաղաքը, կմաքրեն այն կեղտից և կդարձնեն այն կրկին անվտանգ, մաքուր, բնակելի և գեղեցիկ», - խոստացել է պետության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)