ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայի «ապառազմականացման գործում» Ռուսաստանի վճռորոշ դերի մասին
ԱՄՆ
Ռուսաստանը կորոշի Ուկրաինայի ապառազմականացման պարամետրերն ու պայմանները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ծովային հետևակի նախկին հետախուզության վերլուծաբան և ՄԱԿ-ի Իրաքի հարցերով հատուկ հանձնաժողովի զանգվածային ոչնչացման զենքի նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը։
«Լավագույն լուծումը կլինի Ուկրաինայի անվերապահ հանձնումը, այդ դեպքում Ռուսաստանը կկարողանա թելադրել պայմանները», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը չի ձգտում Ուկրաինայի անվերապահ հանձնմանը, հետևաբար, փորձագետի կարծիքով, կգտնվեն փոխզիջումներ հակամարտությունը լուծելու համար։ Ռիտերը հավելել է, որ հենց ռուսական, այլ ոչ թե ուկրաինական իշխանությունները պետք է որոշեն, թե ինչ փոխզիջումների են պատրաստ գնալ թշնամու բանակի ապառազմականացման հարցում։
Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կլինի գլխավոր թեման Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, պետությունների ղեկավարների միջև բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով՝ ժամը 11:30-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23:30-ին)՝ Անքորիջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)