Թրամփի դաշնակիցները սպառնում են դադարեցնել ԱՄՆ-ից զենքի գնումները․ Politico
ԱՄՆ
ԱՄՆ դաշնակիցները սպառնում են դադարեցնել Վաշինգտոնից ամերիկյան զենքի, մասնավորապես՝ F-35 կործանիչների գնումները՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր սահմանելու քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։
«Դաշնակիցները, Թրամփին հակառակ, սպառնում են չգնել F-35-ներ: Երկրները կասկածի տակ են դնում ամերիկյան զենքի իրենց գնումները, ինչը վարչակազմի մաքսատուրքերի դեմ ամենալուրջ առարկություններից մեկն է», - գրել է թերթը։
Նշվում է, որ դաշնակիցները, Վաշինգտոնի մաքսատուրքերի պատճառով, «հարվածում են նախագահին ցավոտ տեղին՝ նրա սիրելի կործանիչին»։
«Օրինակ՝ Իսպանիան հրաժարվել է գնել F-35 գաղտնի կործանիչներ։ Շվեյցարիան մտածում է նույն քայլը ձեռնարկելու մասին»,-գրում է թերթը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)