Վթարից մահացել է «Միսս Տիեզերք»-ում Ռուսաստանը ներկայացրած մոդելը
Արտակարգ Պատահար
Մոդել Քսենիա Ալեքսանդրովան, որը մասնակցել էր «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթին, մահացել է ավտովթարի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Baza-ն։
Հուլիսին այն մեքենան, որով Ալեքսանդրովան ճանապարհորդում էր, բախվել է ճանապարհին հանկարծակի հայտնված եղջերուին։ Բախման արդյունքում մոդելը ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն օգոստոսի 12-ին Ալեքսանդրովան մահացել է։
Քսենիա Ալեքսանդրովան 30 տարեկան էր։ 2017 թվականին նա դարձել էր «Вице-мисс Россия», իսկ նույն տարում ներկայացրել էր Ռուսաստանը «Միսս Вселенная» մրցույթում Լաս Վեգասում, սակայն չէր անցել կիսաեզրափակիչ փուլ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով