Լոս Անջելեսի նավահանգիստը սահմանել է 117 տարվա բեռնվածության ռեկորդ
ԱՄՆ
Լոս Անջելեսի նավահանգիստը, Կալիֆոռնիայի ամենամեծ քաղաքում, հուլիսին գրանցել է իր պատմության 117 տարվա ընթացքում ամենաբարձր բեռնվածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նավահանգստի մամուլի ծառայությանը։
Նման ռեկորդի պատճառ են դարձել Սպիտակ տան կողմից սահմանված ներմուծման սակագները․ վաճառողներն ու արտադրողները փորձել են արագացնել ապրանքների ներմուծումը՝ մինչև տարեվերջ հնարավոր մաքսատուրքի բարձրացումները։ Այս ֆոնի վրա ներմուծման ծավալը աճել է 8,5 տոկոսով, իսկ արտահանման ծավալը՝ 6 տոկոսով։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը այս շաբաթ ստորագրել է հրաման, որով Չինաստանից ներմուծվող ապրանքների սակագների բարձրացումը դադարեցվում է ևս 90 օրով՝ մինչև նոյեմբերի 10-ը։ Կալիֆոռնիան ԱՄՆ-ի ամենամեծ տնտեսությամբ նահանգն է, որը համաշխարհային տնտեսությունների շարքում գտնվում է խորհրդանշական չորրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Գերմանիային, Չինաստանին և ԱՄՆ-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)