Ուկրաինայի ԱԹՍ ուժերի հրամանատարը ստանձնել է հարվածների պատասխանատվությունը Վոլգոգրադի ՆՓԶ-ի վրա
Քաղաքական
Ուկրաինայի ԶՈւ Անօդաչու թռչող սարքերի համակարգերի ուժերի (ՍԲՍ) հրամանատար Ռոբերտ Բրովդին՝ «Մադյար» կեղծանվամբ, հայտարարել է, որ իր ստորաբաժանումն է պատասխանատու Վոլգոգրադի նավթամշակման գործարանի վրա իրականացված հարվածների համար։ Համապատասխան գրառումը նա կատարել է Telegram-ում՝ նշելով, որ դա «ողջույն է ՍԲՍ 14-րդ գնդի և ԳՈւՌ-ի կողմից»։
14-րդ առանձին գունդը ստեղծվել է 2023թ. օգոստոսին և սերտ կապեր ունի Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ 2024թ. օգոստոսից գունդը ակտիվորեն մասնակցում է ներխուժմանը Ռուսաստանի Կուրսկի մարզ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ հակաօդային պաշտպանական ուժերը հետ են մղել Ուկրաինայի ԱԹՍ հարձակումը Վոլգոգրադի մարզի վրա։ Դրոնների բեկորների անկման հետևանքով Վոլգոգրադի ՆՓԶ-ում տեղի է ունեցել նավթամթերքի արտահոսք և հրդեհ, սակայն նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)