Նիկոլին հեռացնելը երազանք չէ, այլ պարտադիր պայման ավելի մեծ երազանքի հասնելու համար․ Աշոտյան
Նիկոլին հեռացնելը երազանք չէ, այլ պարտադիր պայման ավելի մեծ երազանքի հասնելու համար՝ արժանապատիվ, ուժեղ Հայաստան, և իր պատմությանը, մշակույթին, հավատին արժանի ժողովուրդ ունենալու համար, այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանում չկա քաղաքական պայքար 2020 թվականից հետո, Հայաստանում կա քաղաքակրթական, արժեհամակարգային պայքար: Բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլի դեմ պայքարում են քաղաքական շարժառիթներով, կարծում եմ՝ կիսատ են ընկալում այս պայքարի ամբողջ գոյաբանական էույթունը: Պայքարը չի կարելի դադարեցնել»,-ասել է Աշոտյանը:


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ