Թրամփը կարծում է, որ Նոբելյան մրցանակ չի ստանա՝ չնայած նրան, որ շատ է ուզում․ NBC
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ չի ստանա Նոբելյան խաղաղության մրցանակը՝ չնայած իսկապես ցանկանում է դա։ Այս մասին հայտնել է NBC-ն՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
«Նախագահը կարծում է, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին, բայց չի կարծում, որ կստանա այն», - ասել է Սպիտակ տան խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը բազմիցս զանգահարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի ֆինանսների նախարար Յենս Ստոլտենբերգին Նոբելյան խաղաղության մրցանակի հարցը քննարկելու համար։
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան վարչակազմը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք աջակցել են Թրամփի թեկնածությանը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)