Թրամփը խոսել է ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով գաղտնազերծված էլեկտրոնային նամակների մասին
ԱՄՆ
2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են նախագահ Բարաք Օբամայի օրոք աշխատած հետախուզության աշխատակիցների մեղավորության մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Սա անհավանական է: Այն, ինչ մենք գտնում ենք, մեղքի անհերքելի ապացույցներ են։ Տեսնենք՝ ինչ կլինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին և Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը հանցագործներ են: Նախագահի խոսքով՝ «նրանցով պետք է զբաղվել»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)