Կիևում բողոքի ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ՝ արդար բանակցությունների պահանջով
Քաղաքական
Կիևում ԱՄՆ դեսպանատան դիմաց անցկացվել է բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները Ալյասկայում ավարտվեն արդար արդյունքներով։ Ակցիայի մասին հայտնել է «Կիև-24» հեռուստաալիքը։
Ցուցարարները կոչ են արել Թրամփին՝ տարածքների փոխանակման փոխարեն հասնել ռազմագերիների «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով փոխանակմանը։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակն է ստիպել երկու առաջնորդներին քննարկել ոչ թե քաղաքական շահերի, այլ մարդկային կյանքերի հարցերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)