Պուտինից ակնկալում եմ «լուրջ վերաբերմունք»․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «լուրջ վերաբերմունքը» Ալյասկայում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի առաջարկների նկատմամբ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել X-ում։
«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Պուտինը լրջորեն կվերաբերվի նախագահ Թրամփի երկխոսության առաջարկին և Ալյասկայում հանդիպումից հետո բանակցություններ կսկսի Ուկրաինայի հետ առանց որևէ պայմանի», - նշել է Մերցը:
Կանցլերի կարծիքով՝ հանդիպման վերջնական նպատակը պետք է լինի Զելենսկու մասնակցությամբ բանակցությունների անցկացումը։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ