Նախկին «վագներցիները» ԱՄՆ հետ բանակցություններում Ռուսաստանի երեք հիմնական առավելություն են տեսնում
Քաղաքական
«Վագներ» ՉՎԿ նախկին մարտիկները, որոնք այժմ ծառայում են «Ախմատ» հատուկջոկատի «Կամերտոն» ստորաբաժանումում, հայտարարել են, որ Ռուսաստանը ունի երեք ծանրակշիռ փաստարկ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ հետ բանակցությունների համար։
Նրանց խոսքով՝ այս առավելությունները կապված են ռազմական դաշտում ունեցած հնարավորությունների հետ․ «Ունենք երեք լուրջ փաստարկ՝ օդային հետախուզություն, հզոր հրետանի և պրոֆեսիոնալ անձնակազմ»։
Ավելի վաղ ՌԴ ՀԿԽ անդամ Կիրիլ Կաբանովը զգուշացրել էր, որ նույնիսկ Պուտին–Թրամփ բանակցություններից հետո վտանգված կմնան թե՛ Ռուսաստանը, թե՛ «ռուսական աշխարհի» գաղափարախոսությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)