Զելենսկին հանձնարարել է հետախուզությանը պարզել Ռուսաստանի դիրքորոշումը բանակցություններից առաջ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է երկրի հետախուզական ծառայություններին պարզել Ռուսաստանի մտադրությունները՝ Ալյասկայում նախատեսված Պուտին–Թրամփ հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը Telegram-ում։
«Սպասում եմ, որ հենց այսօր հետախուզությունը կներկայացնի զեկույց ռուսական կողմի ներկա նպատակների և գագաթնաժողովին նրանց պատրաստությունների մասին», — նշել է Զելենսկին։
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է բացի «իրական ճանապարհ դեպի արդար խաղաղություն և եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և ռուսական կողմի առաջնորդների միջև բովանդակալից քննարկում»։
«Ժամանակն է դադարեցնել պատերազմը, և անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը։ Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա։ Մենք պատրաստ ենք, ինչպես միշտ, աշխատել հնարավորինս արդյունավետ», – հավելել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)