Սահմանին ռազմական կցորդ չի լինելու, կպահպանվի կարմիր գիծը․ Իրանի հյուպատոս
Հասարակություն
«Այն, ինչ ուրիշներն են ասում, մեզ առհասարակ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է Հայաստանի դիրքորոշումը», –Գորիսում լրագրողների հետ զրույցում նշել է Իրանի հյուպատոս՝ Աբեդին Վարամին, անդրադառնալով Հայաստանի հարաբերություններին և անվտանգությանը։ Հյուպատոսը ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ։ Նրա խոսքով՝ հայկական կողմը հավաստիացրել է, որ «Իրանի հետ սահմանը և կարմիր գիծը պահպանվելու են»։ Նա ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանն ունի հազարավոր տարիների պատմություն և համարվում է «ընկերության և համերաշխության սահման»։ Տարածաշրջանային անվտանգության մասին խոսելիս՝ հյուպատոսը նշել է, որ հայկական կողմից փոխանցվել է՝ սահմանին «ոչ մի ռազմական կցորդ չի լինելու»։ Նա հավելել է, որ Իրանը մշտական հսկողություն և ազդեցություն կունենա այդ սահմանին, նշել է հյուպատոսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)