Ինչպես է ԵՄ-ն ընկալել Պուտինի և Թրամփի հանդիպումը. CNN
Աշխարհ
Եվրամիությունը «թեթևացած շունչ է քաշել», որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Անքորիջում հանդիպում են ոչ թե տետ ա տետ, այլ «3-3» ձևաչափով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
«Եվրոպացի պաշտոնյան ասել է, որ «թեթևացում» է համարում այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը այլևս տետ ա տետ չեն հանդիպի, այլ փոխարենը կհանդիպեն յուրաքանչյուր պատվիրակությունից երեքական ներկայացուցիչներով», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը գագաթնաժողով են անցկացրել Ալյասկայում։ Բանակցությունների վայրը Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի համատեղ ռազմական բազան էր։ Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման որոնումն էր։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ