Թրամփը որոշել է առայժմ նոր պատժամիջոցներ չկիրառել Ռուսաստանի նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին մտածելու իմաստ չի տեսնում, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը լավ է անցել։ Համապատասխան հայտարարությունն արել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Այսօր կարծում եմ՝ դրա մասին մտածելու կարիք չկա։ Տեսնենք՝ ինչ կլինի երկու կամ երեք շաբաթից։ Բայց այսօրվա հանդիպումը լավ անցավ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Օգոստոսի 15-ին Պուտինը և Թրամփը գագաթնաժողով են անցկացրել Ալյասկայում։ Հանդիպումը տեղի է ունեցել Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն համատեղ բազայում։ Բանակցությունների հիմնական թեման ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ խաղաղ կարգավորման որոնումն էր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)