Պենտագոնում խոսել են Ուկրաինայի համար կասկածելի ծախսերի մասին
ԱՄՆ
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար նախատեսված միջոցներից 1 միլիարդ դոլար է օգտագործել «կասկածելի ծախսերի» վրա։ Այս մասին են վկայում Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակի տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաշվետվության համաձայն՝ 2022 թվականի փետրվարից ի վեր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դաշնային բյուջեից ստացել է 39,3 միլիարդ դոլար՝ Պենտագոնին Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ծախսերը փոխհատուցելու համար։ Այս միջոցները պետք է օգտագործվեին ռազմական գերատեսչության զինանոցները վերականգնելու համար։ Սակայն աուդիտի արդյունքները ցույց են տվել, որ Պաշտպանության նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցներում նշել է ուռճացված գումարներ, ինչը թույլ է տվել նրան ստանալ ավելի մեծ փոխհատուցումներ։
«Մենք պարզել ենք, որ 5,7 միլիարդ դոլարի արժողությամբ 32 գործողությունները համապատասխան փաստաթղթեր չունեին։ Մենք 1 միլիարդ դոլարը համարում ենք կասկածելի ծախսեր», - ասվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)