Մեծ Բրիտանիայում բացահայտել են՝ Պուտինի ճնշման ներքո ինչ է քննարկելու Թրամփը Եվրոպայի և Զելենսկու հետ
ԱՄՆ
Ալյասկայի գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի և Ուկրաինայի հետ քննարկելու Է ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցումը: Այս մասին հայտնել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Իէն Փրոդը X-ում։
«Պուտինը մեծ ճնշում է գործադրել, որպեսզի ՆԱՏՕ-ն հանվի օրակարգից, և Թրամփը ստիպված կլինի դա քննարկել Եվրոպայի և Զելենսկու հետ», - նշել է նա:
Դիվանագետը Արևմուտքին խորհուրդ է տվել ընդունել այդ առաջարկը և դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, բայց միևնույն ժամանակ կասկածել է, որ նրանք կհամաձայնվեն դրան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)