Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել 

Վերամշակման խոստում, թունավոր մտահոգություններ․ կլուծի՞ նոր գործարանը աղբի խնդիրը (տեսանյութ)

Հասարակություն

Երևանում նախատեսվում է կառուցել աղբի վերամշակման նոր գործարան՝ էկոխնդիրներ առաջացրած Նուբարաշենի 70 տարեկան աղբավայրը փակելու համար։ Այսպիսին է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական մեկնաբանությունը։

Բնապահպան Սիլվա Ադամյանը կասկածամտորեն է վերաբերվում քաղաքապետարանի պլանին, քանի որ Նուբարաշենի աղբավայրում զատված չեն տարբեր տեսակի աղբի տեսակները։

«Վերամշակումը ինքը մի քանի փուլով ա անցնում ու գործարան պատրաստելն էլ այդքան հեշտ չի։ Նախ պետք է ռազմավարական պլան գրվի, որ հասկանան՝ աղբի պարունակությունն ինչքան է, չափերն ինչքան է , ամեն տարի ինչքան կավելանա․․․ էս ամեն ինչը պիտի արվի, գուցե արել են, ես տեղյակ չեմ։ Քանի որ Նուբարաշենի աղբավայրում զատված չեն տարբեր տեսակի աղբերը, լցվում են իրար վրա ամեն տեսակի ու տարիներ շարունակ , ամեն ինչ կա էնտեղ։

Ես հակված եմ մտածելու, որ էդտեղ աղբից ուրիշ բան ստանալը դժվար է լինելու, սորտավորում չկա և տասնյակ տարիներ խառնվել են իրար, հակված եմ մտածելու, որ այրում է լինելու», - նշեց Ադամյանը։

Բնապահպաններին մինչև օրս չի փոխանցվել ոչ մի փաստաթուղթ այսօրվա դրությամբ աղբավարի ծավալների, ամեն տարի ծավալի ավելացումների և նոր վերամշակման գործարանի նման ծավալներ վերցնելու, այդ քանակի աղբ վերամշակելու կարողությունների մասին։ Սիվա Ադամյանը ևս ծանոթ չէ որևէ փաստաթղթի, - «էդ ամեն ինչը մեզ համար մեծ հարցական ա, որովհետև մենք որևէ ուսումնասիրության փաստաթուղթ չենք տեսել և չգիտենք, թե ինչպիսի ծավալներով և ինչպես են պատրաստվում դա անել։ Եթե այդ ամենը հաշվի առնվեր գործարանը կառուցելիս, ապա հուսով ենք՝ շուտով մենք կձերբազատվենք նման վտանգավոր աղբավայրից։ Դա երկար կարող է տևել 5-6 տարի մաքրման պրոցեսներ կգնան, բայց ծավալները պետք է իմանանք։

Սա է խնդիրը։ Ընդհանուր առմամբ, իհա՛րկե, վերամշակման գործարան մեզ պետք է և ոչ մեկ հատ․ բազմաթիվ աղբավայրեր կան ՀՀ-ում, որ բավականին վատ վիճակում են, և դա միայն Երևանում չի, դա Աբովյանի, Գյումրու աղբավայրերն են։ Էնպես որ ՀՀ-ի մասշտաբով մեկ վերամշակման գործարանը խնդիրը չի լուծվի, դա ավելի մեծ ծախսերի հետ է կապված»։ Գաղտնիք չէ, որ ցանկացած քիմիական թափոններ այրելիս արտադրվում են թունավոր քիմիական նյութեր, որոնց մասնիկները տարածվում են օդի մեջ և առաջացնում բացասական ազդեցություն ինչպես մարդու առողջության, հատկապես թույլ իմունային համակարգով օրգանիզմի դեպքում, այնպես էլ շրջակա միջավայրի վրա։ Թոքաբան Արփինե Չոբանյանը նշում է, - «խոշոր մասնիկները և միջին տրամաչափիները հնարավոր է, որ պահվեն քթի լորձաթաղանթում առկա հատուկ բջիջների միջոցով և դրանք չթափանցեն ներս, բայց փոքր տրամաչափի մասնիկներն անպայման անցնում են թոքեր և էնտեղ կուտակվում են։

Բնականաբար ինչքան շատ է այդ նյութերի հետ կոնտակտը, այդքան մեծ է հավանականությունը, որ դրանք կառաջացնեն շնչառական համակարգում որոշակի հիվանդություններ կամ սրացման կբերեն այն հիվանդությունները, որոնք արդեն տվյալ մարդու մոտ կան։ Հատկապես կարևոր է շեշտել բրոնխային աստմայի մասին, որը ցանկացած պոնտենցյալ ազդակին կարող է պատասխան տալ բրոնխների սեղմմամբ։ Սեղմված բրոնխներով բնականաբար օդի քանակը դեպի թոքեր նվազում է և բերում շնչառական անբավարարվածության՝ ծանր սրացումների դեպքում։

Երկրորդ կարևոր հանգամանքը՝ թոքի քաղցկեղն է։ Ինչի՞ երկրորդը։ Որովհետև թոքի քաղցկեղի համար դա պետք է ավելի երկարատև պատմություն ունենա, սակայն մեր տարածաշրջանում ծխախոտի ծխի ռիսկի գործոնը արդեն կա և գումարվող ցանկացած այլ բան՝ այդ թվում քիմիական թափոնները, քաղաքի փոշին, շինարարական փոշին և այլն, դրանք ավելի շուտ են բերելու հիվանդության առաջացմանը։ Թոքի քաղցկեղի հետ կապված հիմնական դեպքերը, ցավոք սրտի, բավականին ուշ են հայտնաբերվում՝ 3-րդ, 4-րդ ստադիայում, երբ արդեն դեղորայքային բուժումից քիչ սպասելիքներ ենք ունենում»։ Թոքաբանի խոսքով՝ աստմայի և խրոնիկ հազի խնդրով հիվանդների դիմելիությունը միանշանակ աճ է գրանցել։ «Միակ տարբերակը էստեղ քիչ դուրս գալն է, ինչը այս եղանակին բնականաբար շատ դժվար է, դուրս գալու դեպքում էլ շնչադիմակ է պահանջվում, որովհետև սովորական վիրաբուժական դիմակը չի պահի՝ հերմետիզացիա չունի։ Թե ինչքանով է ռեալ շնչադիմակով սովորական գործունեություն ծավալել՝ մեծ հարց է։ Հիմնական խորհուրդը մնում է՝ քիչ օդափոխել և անհարկի դուրս չգալ տնից», - ասաց թոքաբանը։ Բացի մարդկանցից տուժող կողմ են համարվում նաև կենդանիները, որոնք սնվում են աղբավայրում։

Օրինակ՝ թափառող կենդանիները՝ կատուները, շները, առնետները, որոնց քանակությունը մեծ է, թռչուններից՝ արագիլները, որորները, որոնք կարող են ոչ միայն կարող են իրենց առողջությունը վնասել, այլև վարակային պրոցեսներ տարածել։

Վերջին ժամանակներում քաղաքում նաև շատ ծառատեսակներ փոխվեցին․ կաղնիները, հացենիները, որոնց ստված զանգվածը կլանում էր մեծ քանակությամբ փոշի։ Այս ամենը մեծ ազդեցություն ունի քաղաքային շրջապատի վրա։ Կառավարության օգոստոսի 14-ի որոշման համաձայն՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել օդի որակի մոնիթորինգի համակարգը՝ տեղադրելով 14 անշարժ և 2 շարժական դիտակայաններ, ինչպես նաև արդիականացնել քիմիական լաբորատորիաները՝ օրգանական աղտոտիչների և ծանր մետաղների չափումներ իրականացնելու համար։ Սակայն մարդիկ արդեն շուրջ 1 շաբաթ է շարունակում շնչել թունավոր օդը և դրա հետևանքների պատասխանատուն թերևս հայտնի չէ՝ ով կլինի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելի պաշտպանության նախարար․ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու ծրագրերից Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան այսօր մահացել է Գերմանիայի կանցլերը որոշել է հանուն իր ծննդյան օրվա բաց թողնել Թուրքիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովը Սաակաշվիլին կարծում է, որ իր դուստրը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Ալիև. «Հուսով եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կհանգեցնի կոնկրետ արդյունքների» Հրաձգություն Կրակովում և ծնողների ու քրոջ սպանություն․ Լեհաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել, դիտարկվում է ահաբեկչության վարկածը Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է
Ամենադիտված