ԵՄ-ն գրեթե քրեականացրել է դիվանագիտությունը Ռուսաստանի հետ. Ուլյանով
Աշխարհ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Վիեննայում Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ Եվրոպական միությունը «գրեթե քրեականացրել» է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։ Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ը փաստացի ինքն իրեն դուրս է թողել ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացից։
«ԵՄ-ն գրեթե քրեականացրել է Ռուսաստանի հետ դիվանագիտությունը և դրանից միայն պարտվել է։ Նրանք նախընտրեցին մնալ լուսանցքում», — նշել է Ուլյանովը իր Telegram-յան գրառման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները քննարկելու են Ուկրաինայի վերաբերյալ հետագա քայլերը Ալյասկայի գագաթնաժողովից հետո։ Նիստը նախատեսվում է անցկացնել առանց օգնականների և բջջային հեռախոսների՝ տեղեկատվության արտահոսքի ռիսկը նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ