Թրամփի հետ զրույցից հետո մենք համաձայնեցրել ենք դիրքորոշումները ԵՄ առաջնորդների հետ. Զելենսկի
ԱՄՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո նա իր դիրքորոշումները հետագայում համաձայնեցրել է եվրոպացի առաջնորդների հետ։
«Դիրքորոշումները ակնհայտ են։ Մենք պետք է հասնենք իրական խաղաղության, որը կլինի երկարաժամկետ և չի դառնա ռուսական ներխուժումների միջև ևս մեկ դադար։ Մենք պետք է հնարավորինս արագ դադարեցնենք կրակը թե՛ մարտադաշտում, թե՛ երկնքում և թե՛ մեր նավահանգստային ենթակառուցվածքների դեմ», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ըստ Զելենսկու՝ Թրամփի հետ զրույցում նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները պետք է խստացվեն, եթե եռակողմ հանդիպում չլինի, կամ եթե Մոսկվան «խուսափի պատերազմի ազնիվ ավարտից»։
«Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք անվտանգությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ, և Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը պետք է քննարկվեն նրա մասնակցությամբ»,-եզրափակել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)